Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է արգելել մթերքների արտադրության մեջ հորմոնալ հավելումները: Այս մասին նշված է «Սննդամթերքի անվտանգության մասինե օրենքի փոփոխությունների նախագծում, որը խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մտադիր են արգելել նաեւ կենդանիների աճի արհեստական խթանիչները:
Նշենք, որ ներկրված թռչնամիսը հաճախ հայ թռչնարտադրողները որակում են իբրեւ «հորմոններով հագեցածե, հետեւաբար ավելի էժան, բայց վնասակար:
Նախարար Կարապետյանի 2011թ. հունվարին ունեցած ելույթներից մեկի համաձայն` Հայաստանը, 2009թ. տվյալներով, թռչնամսով իրեն ապահովում է 1/6 չափով: Կենդանի ձուկը հիմնականում տեղում է բուծվում, բայց ներկրման դեմ ուղղված բողոքներ կան նաեւ այս բնագավառում. ձկան կերերի վիտամինացված հավելումներ արտադրող ընկերությունները բողոքում են, որ ձկնաբույծները նախընտրում են ներկրված հավելումները, որոք խթանում են լճի ձկան արագ աճը:
Օրինագիծը նաեւ հատուկ նշանակության մթերքների սահմանումն է տալիս. դրանցում ընդգրկված կլինի բժշկական եւ մանկական սնունդը: Այստեղ սահմանափակումներն առավել խիստ կլինեն. կարգելվի նաեւ գենետիկորեն ձեւափոխված արտադրանքը:
|