Ընթացիկ տարվա նոյեմբերին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետությունում մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 13.9%, իսկ 2011թ. հոկտեմբերի համեմատ' 0.3% գնաճ: 2011թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բաստուրմայի 1.1%, հավի բդի 1.6%, բարձր տեսակի ապխտած երշիկի 3.8%, այլ մսեղենի (խաշի պարագաներ) 5.4% գնաճ:
Կաթնամթերքի ապրանքախմբում 2011թ. նոյեմբերին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 7.5%, իսկ 2011թ. հոկտեմբերի համեմատ'2.2% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խտացրած կաթի 3.9% եւ կովի կաթից պատրաստված տնական պանրի 6.5% գնաճով: 2011թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ թարմ կաթի եւ մածունի գներն աճել են 0.1%-ով, կաթնաշոռինը' 0.2%-ով, «Լոռիե տեսակի պանրինը' 0.4%-ով, մայոնեզինը' 0.8%-ով, կաթի փոշունը' 0.8%-ով, «Չեդերե տեսակի պանրինը' 1.4%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է «Չանախե տեսակի պանրի 0.4%, թթվասերի 0.3%, յոգուրտի 0.1% գնանկում:
armenpress.am