Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Դեկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

» Արխիվ

» Որոնում

Главная » 2011 » Դեկտեմբեր » 2 » Սուրճի որոշ տեսակներում ցորեն, գարի եւ կաղին է հայտնաբերվել
3:43 PM
Սուրճի որոշ տեսակներում ցորեն, գարի եւ կաղին է հայտնաբերվել

«Ֆեռո», «Վալետտա», «Բյուրակն», «Վանս գրուպ», «Ասկոլիո» ընկերությունները սուրճի շուկայում խաբում եւ մոլորեցնում են սպառողներին' իրացնելով ակնհայտորեն բաղադրությանը չհամապատասխանող սուրճ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից' ընդգծելով, որ շուկայում ձեռք բերված արտադրանքը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, որպեսզի ուսումնասիրվի սուրճի բաղադրությունը' քանի որ առանց բացառության բոլոր տուփերի վրա մակնշված է, որ այն պարունակում է միայն բարձրորակ' հարյուր տոկոսանոց սուրճ' առանց հավելանյութերի:

Այս ընկերությունների համապատասխան անվանումներով արտադրանքի փորձաքննությամբ բացահայտվել է, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ կողմնակի խառնուրդներ, որոնք, ըստ փորձագետների' կարող են լինել ցորեն, գարի եւ կաղին:

Հանձնաժողովի դիտարկմամբ' վերոնշյալ ընկերությունները բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ ստացել են մրցակցային լուրջ առավելություններ, քանի որ շնորհիվ էժանագին հավելանյութերի, կարողացել են սուրճը իրացնել անհամեմատ ցածր գնով:

Համաձայն օրենքի' տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Տվյալ դեպքում, տնտեսվարողների վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է, ինչի համար նրանցից յուրաքանչյուրի հանդեպ կիրառվելու է 5 մլն դրամի տուգանք:

armenpress.am

Просмотров: 485 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page