Ըստ Շիրակի ԳԱՄԿ-ի Ախուրյանի տարածաշրջանի գյուղատնտեսության գծով խորհրդատու Ա. Մանուկյանի տեղեկատվության, Բասեն համայնքում հուլիսի 6-ին տեղադրվել և փորձարկվել է երկու հակակարկտային կայան: Կայանները տեղադրվել են համաֆինանսավորման սկզբունքով' պահանջվող գումարի մի մասը հատկացվել է համայնքը, իսկ մյուս մասը` «Բալասանյանների ընտանիք>> բարեգործական հիմնադրամի կողմից: