Շվեդիայում մոտ 5 հազար մեղուների պարսը մի քանի ժամ շարունակ գրոհում էր Ստոկհոլմի կենտրոնում գտնվող գրասենյակային շենքը` խուճապի մատնելով անցորդների եւ գրասենյակի աշխատակիցներին, հաղորդում է Local կայքը: Միջատները թռել են փողոցով, այնուհետ հանգրվանել H&M ընկերության շենքում: «Դա տեւեց մոտ երեք ժամ: Նրանք կպել էին պատուհաններին եւ փորձում էին ներթափանցել»,- ասել է գրասենյակի աշխատակից Աննետ Ռիգերը: «Շրջապատվածներին օգնության են հասել մեղվաբույծները` հատուկ զգեստներով: Նրանք ծխի միջոցով քնեցրել են մեղուներին` անվտանգ վայր տեղափոխելու համար: «Երբ մեղվանոցում նոր մայր մեղու է հայտնվում, հինը հեռանում է եւ իր հետ տանում մեղուների մի մասին` նոր տեղում հիմնվելու համար»,- ասել է մեղվաբույծ Դագենս Նայխետերը: Այդուհանդերձ, փորձագետները չեն կարողանում բացատրել, թե ինչու էին նրանք հավաքվել գրասենյակային շենքի մոտ:
Սուինբյորնի տեխնոլոգիական համալսարանի (Մելբուռն, Ավստրալիա) շրջանավարտ Էդվարդ Լիննէքրը հավաքել- ստեղծել է մի սարք, որն արևի էներգիայի միջոցով օդը մղում է հողի տակ` դուրս բերելով դրա շերտերում կոնդենսացված ջուրը: Դրանից հետո, համապատասխան խողովակաշարի միջոցով, դուրս կորզված ջուրն ուղղորդվում է ոռոգելու - սնելու մշակաբույսերի արմատները: Այդ ոչ ծախսատար և բարձր տեխնոլոգիական նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ավստրիացի ֆերմերների շրջանում: Լիննէքրի ստեղծած սարքը, որն ունի նվազագույն հզորություն, օրվա ընթացքում մեկ խորանարդ մետր օդի միջոցով ապահովում է 5-6 լիտր ջուր: Այն կաթիլային եղանակով ոռոգման դեպքում լիովին ապահովում է մեկ ծառի սնուցումը: Ներկայումս խնդիր է դրվել հնարավորինս հզորացնել սարքը` պահպանելով դրա ցածրածախս և էկոլոգիապես ապահով լինելը: Նման տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի ոռոգման ջրի աննախադեպ խնայմանը, որին սպասում են ոչ միայն սակավաջուր երկիր համարվող Ավստրալիայում, այլև ԱՄՆ-ում, ուր օգտագործվող ջրի ավելի քան 70 տոկոսը ծախսվում է ոռոգ
... կարդալ ավելին »