Երեկվանից ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայությունը լայնածավալ ստուգումներ է սկսել պաղպաղակի շուկայում: Այդ մասին ասաց այդ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:
Խախտումներ հայտնաբերվել են ինչպես ոչ մեծ տնտեսվարողների (պաղպաղակի լցոնում տեղում), այնպես էլ խոշոր արտադրողների մոտ:
Խախտումների մի զգալի մասը կապված է մակնշման բացակայության հետ, սակայն լաբորատոր փորձաքննությունները դեռեւս չեն ավարտվել: Այս պահին, ըստ Բ. Պիպոյանի, առավել մտահոգիչ է պաղպաղակի պահպանման պայմանները:
Հատկապես լցոնվող պաղպաղակի վաճառքի կետերում հաճախ կարելի է հանդիպել ոչ մաքուր արտահագուստով կամ առանց դրա վաճառողների, որոնք նաեւ ձեռնոցներ չեն կրում: Բ. Պիպոյանը քաղաքացիներին կոչ արեց խուսափել նման կետերից պաղպաղակ գնել: