Ռուսաստանի Դաշնությունից 2012 թվականի աշնանացանի համար նախատեսված է ներմուծել 600 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, հարցը ներառված է գործադիրի հուլիսի 26-ի նիստի օրակարգում:
Բացի դրանից, տեղական սերմարտադրողներից ձեռք կբերվի ևս 1500 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու: Այս ամենով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 2 հազար 130 հեկտար տարածության վրա: Սերմացուն կհատկացվի յոթ և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով: