Ըստ Շիրակի ԳԱՄԿ-ի գյուղատնտեսության գծով խորհրդատուների տեղեկատվության, նախալեռնային գոտում ավարտվել է խոտհնձի /առվույտ, կորնգան I հար/ աշխատանքները: Լեռնային շրջաններում խոտհունձը ընթացքի մեջ է: Խոտհնձի աշխատանքներին այժմ խանգարում են պարբերաբար տեղացող կարկուտն ու անձրևը:
Անցած տարիների համեմատ բերքատվությունը ցածր է: Միջին բերքը առվույտի ցանքատարածություններից ստացվել է 15-20ց/հա, իսկ կորնգանինը 25-30ց/հա:
Մարզում ավարտվել է ցորենի ոռոգման աշխատանքները, ընթանում է կարտոֆիլի ոռոգումը: