Շվեդիայում մոտ 5 հազար մեղուների պարսը մի քանի ժամ շարունակ գրոհում էր Ստոկհոլմի կենտրոնում գտնվող գրասենյակային շենքը` խուճապի մատնելով անցորդների եւ գրասենյակի աշխատակիցներին, հաղորդում է Local կայքը: Միջատները թռել են փողոցով, այնուհետ հանգրվանել H&M ընկերության շենքում: «Դա տեւեց մոտ երեք ժամ: Նրանք կպել էին պատուհաններին եւ փորձում էին ներթափանցել»,- ասել է գրասենյակի աշխատակից Աննետ Ռիգերը: «Շրջապատվածներին օգնության են հասել մեղվաբույծները` հատուկ զգեստներով: Նրանք ծխի միջոցով քնեցրել են մեղուներին` անվտանգ վայր տեղափոխելու համար: «Երբ մեղվանոցում նոր մայր մեղու է հայտնվում, հինը հեռանում է եւ իր հետ տանում մեղուների մի մասին` նոր տեղում հիմնվելու համար»,- ասել է մեղվաբույծ Դագենս Նայխետերը: Այդուհանդերձ, փորձագետները չեն կարողանում բացատրել, թե ինչու էին նրանք հավաքվել գրասենյակային շենքի մոտ:
|