2012թ-ի սեպտեմբերի 29-ին Ախուրյան համայնքում Շիրակի ԳԱՄԿ-ի կողմից կազմակերպվեց կարտոֆիլի Ավստրիական Ֆաբիոլա, Հուսար,Վալերիա և Ալոնսո նոր սորտերի ցուցադրում ֆերմեր Կարեն Իգիթյանի կարտոֆիլի ցանքատարածություններում: Ցուցադրմանը մասնակցում էին Շիրակի մարզի կարտոֆիլագործ ֆերմերներ, ովքեր ականատես լինելով բարձր բերքին /հեկտարից 50տ/, հավանություն տվեցին մշակվող սորտերին և ցանկություն հայտնեցին 2013թ-ին նշված տնկանյութերով ցանքեր կատարելու:
Դեռևս 2008թ-ին Շիրակի ԳԱՄԿ-ի կողմից ՏԳ ծրագրերով փորձարկվել էր Հուսար և Ֆաբիոլա սորտերը, որոնք աչքի էին ընկելիրենց բարձր բերքատվությամբ, ապրանքային տեսքով,պահպանունակությամբ և հիվանդությունների նկատմամբ բարձրդիմացկունությամբ: ՏԳԾ –ի արդյունքների ամփոփումից հետո կազմված տեղեկատվական թերթիկների բազմացման և տարածման արդյունքում, այս սորտերը արդեն ճանաչելի են մարզում և բավականին ցանքատարածություններ են գրավում:
Բարձր բերք ապահովեցին նաև Ալոնսո /միջահաս/ և Վալերիա /վաղահաս/ սորտերը, որոնք 2012թ-ին առաջին անգամ են ներկրվելՀայաստան և այժմ գտնվում են սորտափորձարկման փուլում: