2012-2013թթ ուսումնական տարին Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի դպրոցականները կանցկացնեն նորակառույց մասնաշենքում: Դպրոցը նախատեսված է 150 աշակերտի համար: Դպրոցի նոր մասնաշենքի շինաշխատանքները մեկնարկել էին դեռ 2010թ-ի աշնանը: Կառուցապատման աշխատանքներն, որոնց համար պետբյուջեից տրամադրվել է 386 մլն դրամ, արդեն ավարտվել են, ներկայումս ընթանում են ներքին հարդարման աշխատանքները: