Արթիկի տարածաշրջանի Հայրենյաց համայնքում ամեն ինչ
պատրաստ է բերքահավաքն առանց կորուստների և ճիշտ ժամկետներում
անցկացնելուն: «Կոմբայնների պակաս բացարձակ չենք զգում, տեխնիկան չնայած
բավականին հին ու մաշված, բայց սարքին վիճակում է: Գարու բերքահավաքն արդեն
մեկնարկել է, իսկ առաջիկա տասնօրյակում կսկսենք նաև ցորենի բերքահավաքը:
Հուսով եմ ամեն ինչ կավարտենք ժամանակին, իսկ բերքատվության ցուցանիշներն
էլ բարձր կլինեն»,-մեր հետ զրույցի ժամանակ ասաց Հայրենյացի համայնքապետ
Գևորգ Մարտիրոսյանը: www.shirak.agro.am