Այս տարին մեղրարտադրության, մեղուների բազմացման համար այնքան էլ բարենպաստ չէր: ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն ասաց, որ ակնկալվում է այս տարի մոտ չորս հազար տոննա մեղր ստանալ, ինչը վերջին երկու-երեք տարին
... կարդալ ավելին »
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
աշխատանքային այցով Շիրակի մարզում էր:Վարչապետին ուղեկցողների թվում էին
նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գ.Բաղյանն ու տեղակալ
Ս՚.Գալստյանը: Վարչապետն այցելեց «Գյումրու սելեկցոն կայան»-ի
ենթակայության տակ գտնվող ցորենի ցանքատարածություններ, ծանոթացավ
Ռուսաստանից ներկրված Բեզոստայա-1 ցորենի բերքին: Վարչապետը
Գյումրու սելեկցիոն կայանում խորհրդակցոթյուն հրավիրեց, որին մասնակցում
էին մարզպետներն ու կառավարության որոշ անդամներ: Խորհրդակցության ժամանակ
քննարկման առարկա էր երեք հիմնական հարց. Սելեկցիոն կայանի զարգացման
խնդիրները, կայանի աշխատանքների ընթացքն ու արդյունքները, այս տարվա
ցորենի, գարու ու մի շարք մշակաբույսերի պահանջարկի խնդիրն ու տեղական
պարարտանյութի արտադրության ու պաշարների համալրման հարցը: <
... կարդալ ավելին »
Ինչպես մեզ տեղեկացրեց Արթիկի տարածաշրջանի Վարդաքար
համայնքի համայնքապետ Գ. Ավետիսյանը, համայնքում մեկնարկել են հացազգիների
բերքահավաքի աշխատանքները: «Բերքահավաքն արագ ու ժամկետին ավարտելու ոչ մի
խոչընդոտ չկա, տեխնիկայի պակաս չենք զգում»,-ասաց պարոն Ավետիսյանը: www.shirak.agro.am
Արթիկի տարածաշրջանի Հայրենյաց համայնքում ամեն ինչ
պատրաստ է բերքահավաքն առանց կորուստների և ճիշտ ժամկետներում
անցկացնելուն: «Կոմբայնների պակաս բացարձակ չենք զգում, տեխնիկան չնայած
բավականին հին ու մաշված, բայց սարքին վիճակում է: Գարու բերքահավաքն արդեն
մեկնարկել է, իսկ առաջիկա տասնօրյակում կսկսենք նաև ցորենի բերքահավաքը:
Հուսով եմ ամեն ինչ կավարտենք ժամանակին, իսկ բերքատվության ցուցանիշներն
էլ բարձր կլինեն»,-մեր հետ զրույցի ժամանակ ասաց Հայրենյացի համայնքապետ
Գևորգ Մարտիրոսյանը: www.shirak.agro.am
Հայաստանում ձկնաբուծական տնտեսությունները ձկներին կերակրում են ոչ թե հորմոնալ, այլ Եվրոպայից ներկրված հատուկ կերերով: «Արմենպրես»-ի
հաղորդմամբ` այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ
ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության գործադիր
տնօրեն Արթուր Աթոյանը: «Ես կարող եմ երաշխավորել, որ ինչպես մեր
կազմակերպության անդամ, այնպես էլ այլ ձկնաբուծական տնտեսություններ,
հորմոնալ կերեր չեն օգտագործում: Պետական մակարդակով սահմանի վրա
համապատասխան միջոցառումներ են կիրառվում նման կերերի ներկրումն արգելելու
համար»,- ասաց կազմակերպության տնօրենը:
Պաշտոնական տվյալներով` Հայաստանում ձկանբուծությամբ զբաղվելու
թույլտվություն ունեն 234 տնտեսություններ, որոնցից շատերը ներկայում
տարբեր խնդիրների պատճառով չեն գործում: Հայ ձկնաբույծների խնդրանքով, մոտ
երկու ամիս առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով ստեղծված
միջգերատե
... կարդալ ավելին »
ՀՀ սպառողական շուկայում 2012 թվականի հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է 1.5 տոկոս գնանկում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը,
այս մասին հայտնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից: Այդ նույն
ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)
նվազել են 2.8%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և
ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների համապատասխանաբար
0.4% և 0.1% հավելաճ:
2012-ի հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են
2.3 տոկոսով: Պարենային ապրանքները` ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ,
թանկացել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքները` 4.4%-ով, ծառայությունները`
2.3%-ով:
Հանրապետության բոլոր քաղաքներում 2012 թվականի հուլիսին հունիսի
համեմատ դիտվել է սպառողական գների 2.3-1.0 տոկոս նվազում: Մայրաքաղաքում
սպառողական գները նվազել են 1.5 տոկոսով
... կարդալ ավելին »