Հայաստանի Հանրապետությունից կենդանիների արտահանման ծավալներն անցնող տարում աճել են: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, դեկտեմբերի 27–ին հրավիրված տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ 2011 թ-ին ... կարդալ ավելին »
Երեւանի Նուբարաշենի վարչական շրջանում առաջիկա ամիսներին կհիմնվի թռչնաֆաբրիկա` «Ատլաս» անվանմամբ: Ընկերությունն արդեն սկսել է իր ներդրումային ծրագիրը, ու կառավարությունից ներդրումային ապրանքների ներմուծման համար ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում խնդրել: Հարցը ներառվել է կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի օրակարգում:
Նշենք, որ բոլոր ներկրվող սարքավորումները լինելու են իրանական արտադրության: Ընկերությունը նախատեսում է հիմնել մսատու հավերի աճեցման եւ մորթման, ինչպես նաեւ կերի պատրաստման արտադրամաս: Սկզբնական ժամանակահատվածում առկա 13 գոմերից կօգտագործվի միայն 5-ը, որի միջ
... կարդալ ավելին »
Թերթը գրում է, որ Երեւանի խանութներում եւ սուպերմարկետներում գառան միսը դառնում է դեֆիցիտ, «ՍԱՍ», «Սթար» սուպերմարկետների ցանցում` ընդհանրապես չկա վաճառքում: Որոշ տեղերից հնարավոր է ձեռք բերել միայն նախապես պատվիրելու դեպքում: Այդպես է, օրինակ, Երեւանի «BEST» սուպերմարկետում, որտեղ գառան մսի մեկ կիլոգրամն արժե 4 հազար 500 դրամ, դրանից բացի`նախապես պետք է պատվիրել:
Այս ապրանքն արդեն այնքան թանկ է, որ վաճառողները զգուշանում են առանց երաշխավորված գնորդ ունենալու պահել խանութում, կարող է փչանալ ու մեծ նյութական վնաս պատճառել: Անցած տարվա դեկտեմբերի 9-ին «Սթար» սուպերմարկետների ցանցում գառան միսը վաճառվում էր 2 հազար 990 դրամով: Այսինքն` մեկ տարվա ընթացքում թանկացել է 1510 դրամով: Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանից արտահանվել է 76 հազար գլուխ ոչխա
... կարդալ ավելին »
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է արգելել մթերքների արտադրության մեջ հորմոնալ հավելումները: Այս մասին նշված է «Սննդամթերքի անվտանգության մասինե օրենքի փոփոխությունների նախագծում, որը խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մտադիր են արգելել նաեւ կենդանիների աճի արհեստական խթանիչները:
Նշենք, որ ներկրված թռչնամիսը հաճախ հայ թռչնարտադրողները որակում են իբրեւ «հորմոններով հագեցածե, հետեւաբար ավելի էժան, բայց վնասակար:
Պարտադիր գյուղատնտեսական ապահովագրումը առայժմ շոշափելի օգուտներ չի տալիս ֆերմերների համար: Այդ մասին դեկտեմբերի 7-ին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով, այդ հարցով երկար քննարկումներ են անցկացվել գյուղատնտեսության նախարարության եւ կենտրոնական բանկի հետ: «Արդյունքում մենք եկանք եզրակացության, որ ֆերմերային տնտեսությունների ներկայիս եկամտաբերության պայմաններում այդ մեխանիզմը լրացուցիչ ծախս է դառնալու ֆերմերի համար»,- ասել է վարչապետը:
«Եթե ապահովագրությունը ոչ պարտադիր լինի, այն ավելի թանկ կլինի, եւ ֆերմերային տնտեսությունների շատ փոքր մասը կարող է թույլ տալ իրեն»,- հստակեցրել է կառավարության ղեկավարը: Նրա խոսքով, գյուղատնտեսության խթանման համար այլ միջոցներ են հարկավոր:
... կարդալ ավելին »
Այս տարի դեկտեմբերին հայրենի ձվի շուկայում աժիոտաժ չի լինելու, անհրաժեշտ
հավկիթի մի մասը ներկրվել է, մի մասը արտադրվում է: Այսօր այս մասին
հայտարարեց մարկետինգի փորձագետ Մանասե Եփրեմյանը: Նա շեշտեց, որ պետք չէ
մեծ քանակով հավկիթ գնել և պահել սառնարաններում, այնպես ինչպես անցած
տարի:
Ըստ նրա, անցած տարվա դեկտեմբերին ձվի շուկայի աժիոտաժի մեղավորը
հասարակություն էր, քանի որ գնվել էր մեծ քանակով հավկիթ, որի կարիքը չկար,
որն էլ խուճապ էր առաջացրել:
Այս տարի, նրա համոզմամբ, անցած տարվանից դաս քաղելով, և' տնտեսավարող
սյուբյեկտները, և' պետական մարմինները անհրաժեշտ քայլեր արդեն ձեռք են առել
և պատրաստվել «դեկտեմբերի ենթադրյալ խուճապինե:
«Մենք կկատարենք այն, ինչ մտնում է մեր լիազորության սահմաններում»,- այսպես այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պատասխանեց պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցին, թե եթե «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունվի, ի՞նչ բազա ու լծակներ ունի նախարարությունը, որ արդյունավետ պատժի այն ձեռնարկատերերին, ովքեր վատ արտադրանք են տալիս` այծի կաթի օրինակով:
«Դուք ինքնե՞րդ կպատժեք, թե՞ կուղարկեք դատախազություն, որտեղ կջրվի»,- հարցրեց Բախշյանը` հավելելով, որ կարծում է` Գյուղատնտեսության շահերից բխող ոստիկանությ
... կարդալ ավելին »
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության մասնագետներն ուսումնասիրում են Լոռու մարզի Լորուտ գյուղում արձանագրված խոզերի ա
... կարդալ ավելին »
Գեղարքունիքի մարզի համայնքներում ավելի քան մեկ ամիս է, ինչ սկսվել է կենդանիների մսուրային շրջանը: Այդ ընթացքում եւ դրանից առաջ մարզի կենդանաբուժական ծառայությունները շարունակել են համաճարակների բռնկումների կանխարգելմանն ուղղված միջոցառումները:
Ինչպես տեղեկացրեց «ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժասանիտարիայի, սննդի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոնե ՊՈԱԿ տնօրեն Կորյուն Բարսեղյանը' ոլորտը համակարգող իրենց կառույցը ստեղծվել է այս տարվա հունիսին եւ բուն աշխատանքներում ներգրավվել հուլիսի սկզբներից' ձգտելով հնարավորինս արագ կարգավորել այն ուշացումները եւ բացթողումները, որ այս տարեսկզբից կատարվեցին անասնաբուժական ոլորտում իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում:
Երեւանում դեկտեմբերի 2-ին կայացավ Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի (CARD) եւ ԱՄՆ դեսպանության գինու եւ պանրի ամենամյա համտես-երեկոն: Ամեն տարի այս միջոցառման ժամանակ մանրածախ վաճառք իրականացնողները, ռեստորանային գործով զբաղվողները, տեղացի մատակարարներն ու օտարերկրացիները համտեսում են հայաստանյան արտադրողի գինիների եւ պանրի տեսականին, սրանք այն արտադրողներն են, որոնք աջակցություն են ստացել Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի կողմից:Այս տարի 8 գինեգործական ընկերություն եւ 10 պանրագործարան ներկայացրել էին 25 տեսակի հայկական գինի ու 14 տեսակի տեղական արտադրության պանիր: Պանրի տեսականին նեռարում էր` Ռիկոտա, Գա
... կարդալ ավելին »
Լոռիի մարզի որոշ գյուղերում կենդանիների շրջանում ի հայտ եկած հիվանդությունը կարող է տարածվել նաեւ հարեւան մարզերում: Շիրակի գրեթե բոլոր համայնքներում մի քանի օր է մեկնարկել են կենդանիների հիվանդության դեմ պայքարի միջոցառումներ: Այս մասին նշել է մարզպետարանի գյուղվարչության գլխավոր մասնագետը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախապես նշվել էր, որ Լոռիի մարզի գյուղերում կենդանիները հիվանդացել են «աֆրիկյան ժանտախտովե, սակայն փորձաքննության արդյունքներից պարզ դարձավ, որ անասունների մոտ հայտնաբերվել է ոչ թե մեկ, այլ միանգամից 3 հիվանդություն:
Կենդանիների մոտ եղել է թեյլերիոզ հիվանդության հարուցիչ` թեյլերիաներ, դիպլոկոկային ինֆեկցիա եւ ասպերգիլոզի հարուցիչներ: Լոռիի
... կարդալ ավելին »
Ընթացիկ տարվա նոյեմբերին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետությունում մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 13.9%, իսկ 2011թ. հոկտեմբերի համեմատ' 0.3% գնաճ: 2011թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բաստուրմայի 1.1%, հավի բդի 1.6%, բարձր տեսակի ապխտած երշիկի 3.8%, այլ մսեղենի (խաշի պարագաներ) 5.4% գնաճ:
Կաթնամթերքի ապրանքախմբում 2011թ. նոյեմբերին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 7.5%, իսկ 2011թ. հոկտեմբերի համեմատ'2.2% գնաճ: Վերջինս հիմնակ
... կարդալ ավելին »
Ազատանցիները դեկտեմբերի 1-ից կունենան շուրջօրյա ջրամատակարարում:
Համայնքի որոշ թաղամասեր մինչ այս ունեցել են ջրամատակարարում, սակայն
մաշված եւ քայքայված ցանցի պատճառով արձանագրվող ջրակորուստի հետեւանքով,
ամբողջ համայնքը չէ, որ ապահովված էր մշտական ջրով:
Գերմանական KFW բանկի վարկային ծրագրով՝ 1 միլիոն 50 հազար եվրո ընդհանուր
արժեքով, «Շիրակ ջրմուղկոյուղիե ՓԲԸ-ն Ազատանում այսօր շահագործման է
հանձնել երկու նոր ջրամբար՝ յուրաքանչյուրը 250 տոննա տարողությամբ: Բացի
այդ, նույն ծրագրով՝ հիմնանորոգվել է 36 կմ արտաքին ցանց, կատարվել են
տնային միացումները:
Ինչպես տեղեկացրեց համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը, մինչ այս համայնքի
որոշ թաղամասեր ջուր ստանում էին, սակայն' որոշակի ժամերի, իսկ որոշ
թաղամասեր' հիմնականում նորակառույց, օգտվում էին ջրհորներից:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտագության պետական
ծառայությունն ավարտել է ստուգումները «Աշտարակ կաթ», «Անի», «Թամարա»
ընկերություններում: Այս մասին նոյեմբերի 30-ին հրավիրված ասուլիսին նշեց
ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը: «Մանրէաբանական եւ
անվտանգության ցուցանիշների նկատմամբ շեղումներ չեն հայտնաբերվել, սակայն
խախտումներ են հայտնաբերվել փաստաթղթերի հետ կապված»,- ասաց Պիպոյանը: Նա
նշեց, որ փաստաթղթային շեղումներ են հայտնաբերվել «Անի» ընկերությունում,
թանի մեջ կաթի փոշու առկայություն է հայտնաբերվել մյուս
ընկերություններում: Երեք ընկերություններն էլ տուգանվել են 200.000-ական դրամի չափով:
Լոռու մարզի Լորուտ գյուղում արձանագրված խոզերի անկման դեպքերը առանձին լրատվամիջոցներ ներկայացրել են որպես աֆրիկյան ժանտախտի բռնկում: Ահազանգն ստանալուց անմիջապես հետո նախարարության համապատասխան մասնագետները մեկնել են նշված համայնք՝ ուսումնասիրելու հիվանդության բնույթի ու տարածվածության հանգամանքները և կազմակերպելու վերջինիս հաղթահարման աշխատանքները:
Ըստ նախնական վարկածի, հիվանդության ախտանիշները նման են աֆրիկյան ժանտախտի, որի դեմ, ամիսներ առաջ, նույն համայնքում համապատասխան պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվել: Հիվանդության տարածումը կանխելուց հետո գյուղացիներին խորհուրդ է տրվել անցնել խոզերի փակ պահվածքի:
Վարակի կրկնումը բացառող կարևոր այս պայմանը, սակայն, ակնհայտորեն խախտվել է, որն էլ, հնարավոր է, նպաստել է նոր բռնկմանը:
Համայնքում կատարվող ուսումնասիրության արդյունքների և հիվանդության կանխման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարբերաբար կտեղեկա
... կարդալ ավելին »
Ներկայում բոլոր հողերի քառորդ մասն աստիճանաբար անպիտան է դառնում
օգտագործման համար, ինչը մարդկությանը սպառնում է պարենամթերքի ճգնաժամով:
Այդ մասին ասված է Միավորված ազգերի կազմակերպության նոր հետազոտության
մեջ:
ՄԱԿ-ը հաշվարկել է, որ մոլորակի աճող բնակչության պահանջմունքները
բավարարելու համար ֆերմերները պետք է 2050 թվականին 70 տոկոսով ավելի շատ
պարենամթերք արտադրեն, քան այժմ:
Սակայն, ըստ կազմակերպության տվյալների, առկա են այն բանի բոլոր նշանները,
որ պարենամթերքի ծավալների նման ավելացման հասնել չի հաջողվի
գյուղատնտեսության վարման անկայուն մեթոդների, կլիմայի փոփոխման եւ
կենսավառելիքի ա
... կարդալ ավելին »