Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Դեկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

» Արխիվ

» Որոնում

Главная » 2011 » Դեկտեմբեր » 3 » Կենդանիների հիվանդության պատճառով արգելվել է մսամթերքի ներկրումը Լոռիի մարզից Շիրակի մարզ. մասնագետ
4:12 PM
Կենդանիների հիվանդության պատճառով արգելվել է մսամթերքի ներկրումը Լոռիի մարզից Շիրակի մարզ. մասնագետ
Լոռիի մարզի որոշ գյուղերում կենդանիների շրջանում ի հայտ եկած հիվանդությունը կարող է տարածվել նաեւ հարեւան մարզերում: Շիրակի գրեթե բոլոր համայնքներում մի քանի օր է մեկնարկել են կենդանիների հիվանդության դեմ պայքարի միջոցառումներ: Այս մասին  նշել է մարզպետարանի գյուղվարչության գլխավոր մասնագետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախապես նշվել էր, որ Լոռիի մարզի գյուղերում կենդանիները հիվանդացել են «աֆրիկյան ժանտախտովե, սակայն փորձաքննության արդյունքներից պարզ դարձավ, որ անասունների մոտ հայտնաբերվել է ոչ թե մեկ, այլ միանգամից 3 հիվանդություն:

Կենդանիների մոտ եղել է թեյլերիոզ հիվանդության հարուցիչ` թեյլերիաներ, դիպլոկոկային ինֆեկցիա եւ ասպերգիլոզի հարուցիչներ: Լոռիի մարզում մի քանի օր է հայտարարված է կարանտինային վիճակ:

«Շիրակի մարզի համայնքների անասնաբույժներին հանձնարարվել է պատվաստումներ իրականացնել կենդանիների շրջանում: Առավել խստացված աշխատանքներ իրականացվում են Շիրակի մարզի այն գյուղերում, որոնք առավել մոտ են Լոռիի մարզինե,-ասել է մարզպետարանի գյուղվարչության գլխավոր մասնագետ:

Բացի այդ արգելվել է մսամթերքի եւ որեւէ այլ տեսակի սննդամթերքի ներկրումը Լոռիի մարզից Շիրակի մարզ: Իսկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզի կառույցի անասնաբուժական գծով գլխավոր մասնագետը նշել է, թե խստացվել է վերահսկողությունը մսամթերքի շուկայում, «կրկնակի ու եռանկի անգամ է ստուգվում այն մսամթերքը, որը վաճառվում է խանութներում եւ շուկայում»,-նշել է Գագիկ Սարգսյանը:
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 469 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page