Ներկայում բոլոր հողերի քառորդ մասն աստիճանաբար անպիտան է դառնում
օգտագործման համար, ինչը մարդկությանը սպառնում է պարենամթերքի ճգնաժամով:
Այդ մասին ասված է Միավորված ազգերի կազմակերպության նոր հետազոտության
մեջ:
ՄԱԿ-ը հաշվարկել է, որ մոլորակի աճող բնակչության պահանջմունքները
բավարարելու համար ֆերմերները պետք է 2050 թվականին 70 տոկոսով ավելի շատ
պարենամթերք արտադրեն, քան այժմ:
Սակայն, ըստ կազմակերպության տվյալների, առկա են այն բանի բոլոր նշանները,
որ պարենամթերքի ծավալների նման ավելացման հասնել չի հաջողվի
գյուղատնտեսության վարման անկայուն մեթոդների, կլիմայի փոփոխման եւ
կենսավառելիքի արտադրության համար հողահանդակների օգտագործման պատճառով:
ՄԱԿ-ի Պարենամթերքի եւ գյուղատնտեսական կազմակերպության ղեկավար Ժակ Դյուֆը
հայտարարել է, որ աշխարհն այլեւս պարզապես չի կարողանա տնտեսությունը
վարել հին մեթոդներով:
|