Ըստ կանխատեսումների` այս տարի ձմռանը ջերմաստիճանը նորմայից համեմատաբար ցածր կլինի: Այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետե ծառայության օպերատիվ հիդրոօդերև+ութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը` հավելելով, որ դեկտեմբերին, հունվարին, փետրվարին, նույնիսկ մարտին միջին ամսական ջերմաստիճանը կլինի նորմայից 1-3 աստիճանով ցածր:
Ամսական տեղումների քանակը ձմեռային ամիսներին նորմային մոտ կլինի, բայց բացասական շեղումով, այսինքն, ավելի քիչ կլինեն: Սակայն, մարտին ամսական տեղումների քանակը նորմայից ավելին կլինի: Այդուհանդերձ, Զ.Պետրոսյանը հիշեցրեց, որ ամսական կանխատեսումը չունի արդարացման այն բարձր աստիճանը, ինչն ունեն 5-օրյա կանխատեսումները: Ուստի, որոշակի շեղումներ այս կանխատես
... կարդալ ավելին »
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:
Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց համատեղ արդյունավետ համագործակցության առնչությամբ: Քննարկվեցին ՀԲ աջակցությամբ հանրապետության մարզերում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին եւ առաջիկա ծրագրերի իրագործմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը կարեւորեց դրանց նշանակությունը տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից` նկատելով, որ այդ ծրագրերը հիմնականում ուղղված են մարզերում արտադրական եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանն ու զարգացմանը:
Անդրադարձ եղավ մասնավորապես ոռոգման համակարգում իրականացվող ծրագրին: Նշվեց, որ ԱԺ արտահերթ
... կարդալ ավելին »
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտագության պետական
ծառայությունն ավարտել է ստուգումները «Աշտարակ կաթ», «Անի», «Թամարա»
ընկերություններում: Այս մասին նոյեմբերի 30-ին հրավիրված ասուլիսին նշեց
ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը: «Մանրէաբանական եւ
անվտանգության ցուցանիշների նկատմամբ շեղումներ չեն հայտնաբերվել, սակայն
խախտումներ են հայտնաբերվել փաստաթղթերի հետ կապված»,- ասաց Պիպոյանը: Նա
նշեց, որ փաստաթղթային շեղումներ են հայտնաբերվել «Անի» ընկերությունում,
թանի մեջ կաթի փոշու առկայություն է հայտնաբերվել մյուս
ընկերություններում: Երեք ընկերություններն էլ տուգանվել են 200.000-ական դրամի չափով:
Լոռու մարզի Լորուտ գյուղում արձանագրված խոզերի անկման դեպքերը առանձին լրատվամիջոցներ ներկայացրել են որպես աֆրիկյան ժանտախտի բռնկում: Ահազանգն ստանալուց անմիջապես հետո նախարարության համապատասխան մասնագետները մեկնել են նշված համայնք՝ ուսումնասիրելու հիվանդության բնույթի ու տարածվածության հանգամանքները և կազմակերպելու վերջինիս հաղթահարման աշխատանքները:
Ըստ նախնական վարկածի, հիվանդության ախտանիշները նման են աֆրիկյան ժանտախտի, որի դեմ, ամիսներ առաջ, նույն համայնքում համապատասխան պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվել: Հիվանդության տարածումը կանխելուց հետո գյուղացիներին խորհուրդ է տրվել անցնել խոզերի փակ պահվածքի:
Վարակի կրկնումը բացառող կարևոր այս պայմանը, սակայն, ակնհայտորեն խախտվել է, որն էլ, հնարավոր է, նպաստել է նոր բռնկմանը:
Համայնքում կատարվող ուսումնասիրության արդյունքների և հիվանդության կանխման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարբերաբար կտեղեկա
... կարդալ ավելին »
Նոյեմբերի 20-ին Հայրենյաց համայնքում մեծ շուքով նշվեց գյուղի եկեղեցու հիմնադրման 130-ամյա հոբելյանը:
Գյուղի կենտրոնում խոյացող հոյակերտ այս կառույցը, որի տանիքը և գմբեթը հիմնանորոգվել են բարերարների կողմից, իր հյուրընկալ դռները բացել էր համայնքի հավատավոր ժողովրդի, հրավիրյալ բազմաթիվ հյուրերի ուխտավորների առջև: Մատուցվեց սուրբ և անմահ պատարագ, որից հետո բազմաթիվ հյուրերի համար դպրոցի շենքում կազմակերպվեց և անցկացվեց տոնական գեղեցիկ միջոցառում: