ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտագության պետական
ծառայությունն ավարտել է ստուգումները «Աշտարակ կաթ», «Անի», «Թամարա»
ընկերություններում: Այս մասին նոյեմբերի 30-ին հրավիրված ասուլիսին նշեց
ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը: «Մանրէաբանական եւ
անվտանգության ցուցանիշների նկատմամբ շեղումներ չեն հայտնաբերվել, սակայն
խախտումներ են հայտնաբերվել փաստաթղթերի հետ կապված»,- ասաց Պիպոյանը: Նա
նշեց, որ փաստաթղթային շեղումներ են հայտնաբերվել «Անի» ընկերությունում,
թանի մեջ կաթի փոշու առկայություն է հայտնաբերվել մյուս
ընկերություններում: Երեք ընկերություններն էլ տուգանվել են 200.000-ական դրամի չափով: