Նոյեմբերի 20-ին Հայրենյաց համայնքում մեծ շուքով նշվեց գյուղի եկեղեցու հիմնադրման 130-ամյա հոբելյանը:
Գյուղի կենտրոնում խոյացող հոյակերտ այս կառույցը, որի տանիքը և գմբեթը հիմնանորոգվել են բարերարների կողմից, իր հյուրընկալ դռները բացել էր համայնքի հավատավոր ժողովրդի, հրավիրյալ բազմաթիվ հյուրերի ուխտավորների առջև: Մատուցվեց սուրբ և անմահ պատարագ, որից հետո բազմաթիվ հյուրերի համար դպրոցի շենքում կազմակերպվեց և անցկացվեց տոնական գեղեցիկ միջոցառում: