ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն» ծրագրի (CARMAC) առաջին բաղադրիչի շրջանակներում, այս տարի հունվար ամսին Շիրակի մարզի Բերդաշեն համայնքում ստեղծված «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվը կատարեց «Համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման պլան»-ով նախատեսված, առաջին գնումները: Ծրագրի օժանդակությամբ ձեռք բերվեց ՄՏԶ-82 տիպի անիվավոր տրակտորը: Իսկ մարտ ամսին նույն ծրագրի շրջանակներում տրամադրվել է մամլիչ հասկահավաքը: Այս մեքենաները լավ համարում ունեն գյուղսարքավորումների շուկայում և նշանակալի նպաստ կբերեն կոոպերատիվներին աշխատանքների հաջող կազմակերպման գործում: