Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Նոյեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

» Արխիվ

» Որոնում

Главная » 2011 » Նոյեմբեր » 25 » Եվրոպայում մեղուներն անհետանում են. կմտնի՞ արդյոք հայկական մեղրը եվրոպական շուկա
3:01 PM
Եվրոպայում մեղուներն անհետանում են. կմտնի՞ արդյոք հայկական մեղրը եվրոպական շուկա

Եվրոպայում մեղուների թիվն անշեղորեն նվազում է: Ըստ որոշ տեղեկությունների` մեղվաընտանիքների թիվը Եվրոպայում վերջին տարիներին նվազել է մեկ երրորդով: Բանը հասել է նրան, որ օրերս Եվրախորհրդարանը կոչով դիմել է Եվրամիության երկրներին` փրկել մեղուները ոչնչացումից, քանի որ փոշոտման բացակայության պայմաններում վտանգվում է ողջ բուսաբուծությունը:

Եվրոպական պառլամենտը դիմել է Եվրամիությանը` ավելացնել ներդրումները այնպիսի դեղամիջոցների մշակման համար, որոնք կկանխեն մեղվաընտանիքների ոչնչացումը:Սակայն Եվրոպայի բնապահպանական կազմակերպությունները կարծում են, որ մեղուների ոչնչացումը հետեւանք է մոնոկուլտուրայի տարածման (մեծ տարածություններում միայն 1 կուլտուրայի մշակում) եւ քիմիկատների չափից ավելի օգտագործման:
Նշենք, որ Եվրոպայում մեղվաբուծությունը 600 հազ. մարդու եկամտի կարեւոր աղբյուր է համարվում:
Հայաստանում, ընդհակառակը, վերջին տարիներին մեղվաբուծությունը մեծ վերելք է ապրում: Ըստ որոշ տվյալների` Հայաստանում առկա է 500 հազ. մեղվաընտանիք` մի քանի անգամ ավելի, քան 10 տարի առաջ: Տարեկան արտադրում ենք մոտ 5 հազ. տոննա մեղր:Հատկանշական է, որ մոտ 10 տարի առաջ Հայաստանում եւս տարածվեց մեղուների հիվանդություն, որի հետեւանքով մեղվաընտանքիների մեծ մասը վերացան: Սակայն այնուհետ նման դեպքեր չեն եղել:Պատահական չէ, որ Հայաստանը մի քանի տասնյակ անգամ ավելի շատ մեղր է արտահանում, քան նախորդ տարիներին: Այսպես` 2011 թ. 9 ամսում Հայաստանն արտահանել է 9.5 տոննա մեղր` 2010 թ. 170 կգ-ի փոխարեն: Տարբերությունը կազմում է 55 անգամ: Ընդ որում` հայկական մեղրի արտահանման աշխարհագրությունը բավական լայն է:
Նշենք, որ հայկական մեղրը որակական հատկանիշերով զգալիորեն գերազանցում է չինական մեղրին, թեեւ վերջինս գերիշխում է եվրոպական շուկայում: Չի բացառվում, որ եվրոպական մեղվապահության ճգնաժամի խորացման պարագայում հայկական մեղրը հաստատուն դիրքեր գրավի ողջ եվրոպական շուկայում:
Категория: Մեղվաբուծություն | Просмотров: 684 | Добавил: admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page