Եվ այսպես առաջին հորիզոնականում մի ամերիկացի է, որը ծխելը թողելու համար օգտագործել է հեղուկ: Խոսքը ալկոհոլային խմիչքների կամ դեղերի մասին չէ, այլ սովորական ջրի: Երբ զգացել է ծխախոտ օգտագործելու պահանջ` ուղղակի ջուր է խմել: Մոտ մեկ ամիս պահանջվեց այս մարդուց որպեսզի իսպառ թողնի ծխելը և այդ ընթացքում նա գրեթե 150լ ջուր է խմել:
2. Երկրորդ տեղում է մի անգլիացի ուսանողուհի, որը ծխելու թոխարեն ընտրել է առողջ ապրելակերպը: Նա մի պարան է վերցրել և հենց ծխելու պահանջ է զգացել սկսել է պարան թռնել: Այդպիսով կամքի ուժ գտնելով ոչ միայն կարողացել է թողնել ծխելը, այլ նաև մարզվել և դա նրան հաջող-վել է:
3. Երրորդ հորիզոնականում է մի ռուս ուսանողուհի, որը չէր սիրում մարզվել, սակայն շատ էր սիրում մաստակ: Ամեն անգամ երբ ծխա-խոտի պահանջ էր զգում` ուղղակի մաստակ էր ծամում: Մի քանի ամիս շարունակ անդադար ծամելուց հետո նրան հաջողվեց հրաժարվել ծխախոտից: Ի դեպ նշեմ, որ նա գրեթե 2 տարի ծխախոտ է օգտագործել մինչև այս մեթոդը:
4. Չորրորդ տեղում մի քաղցրասեր երիտասարդ է, որը մտածել է մի հետաքրքիր հնարք ծխախոտը թողնելու համար: Նա ուղղակի ծխախոտի տուփի մեջ կոնֆետ է լցրել և ծխելու փոխարեն կոնֆետներ է կերել ընդմիջման ժամանակ: Որոշ ժամանակ անց այս մեթոդը տվել է իր արդյունքը և նա վերջնականապես հրաժարվել է ծխելուց:
5. Հինգերորդ տեղում մի կին է, որը 30 տարի անընդմեջ ծխելուց հետո մի օր որոշել է ուղղակի թողնել այն ընդմիշտ: Երբ ծխելու պահանջ է զգացել վերցրել է ծխախոտի գլանակը և սկսել է մասնատել այն, այդպես մինչև ֆիլտրը: Մեծ կամքի ուժ է պահանջվել այդ կնոջից, սակայն ի վերջո նրան հաջողվել է այդքան տարիների ծխելուց հետո միանգամից թողել այն:
6. Վեցերորդ տեղում նույնպես մի Ուկրաինացի աղջիկ է, որը շատ անսովոր, տարօրինակ և զզվելի մեթոդ է կիրառել ծխախոտը թողնելու համար: Նա ուղղակի կերել է ծխախոտի պարունակությունը և այդպիսով մեկընդմիշտ վերջ դնելով այդ վնասակար սովորությանը:
7. Յոթերորդ տեղում մի խելացի մարդ է, որը ընտրել է ուղղակի ամենահեշտ տարբերակը ծխախոտը թողնելու համար: Նա ծխախոտը վառել է հակառակ` ֆիլտրի կողմից և այդ զզվելի համը ուղղակի նրան ստիպել է թողնել ծխելը: Ասում են, որ այդ կերպ ամենաքիչը 3 օր մարդ ցանկություն չի ունենում ծխախոտ օգտագործելու, մնացածը արդեն կամքի ուժից է կախված:
Իրականում յուրաքանչյուր ոք կարող է թողնել ծխելը, եթե իսկապես ցանկանա դա: Ամենակարևորը գիտակցելն է, որ նիկոտինից կախվածությունը նույնպես անցողիկ է և ուղղակի մի փոքր ժամանակ և կամքի ուժ է պահանջվում վերջնականապես հրաժարվելու ծխախոտից: Իսկ թե ինչ մեթոդով կթողնեք ծխելը` դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ կարևորը արդյունքն է: