Հայաստանում տարեկան օգտագործվում է 528-581 հազ. տոննա ցորեն, իսկ
տեղական արտադրության ծավալները 2009, 2010 եւ 2011 թթ. համապատասխանաբար
կազմել են` 198.1, 183.5 եւ 224.0 հազ. տոննա, կամ հանրապետությունում
օգտագործվող ցորենի 34,7-38,6 %: Այս մասին նշված է ՀՀ գյուղատնտեսության
նախարարության կողմից ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրած «ՀՀ-ում
2012-17 թ.թ. աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության
սերմերի արտադրության զարգացման» ծրագրում:
Նշվել է, որ ցորենի ներկայիս ինքնաբավության աստիճանը բավականին ցածր է:
Միջազգային չափանիշներով` երկրի պարենային անկախությունը համարվում է
ապահովված, երբ առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքի պահանջարկի 70-75%-ն
ապահովվում է սեփական արտադրության հաշվին:
Ծրագրի նպատակն է հանրապետությունում խթանել աշնանացան ցորենի բարձր
վերարտադրության (սուպերէլիտային եւ էլիտային) սերմերի արտադրությունը`
2017 թվականին հասցնելով 5500 տոննայի: news.am
|