Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բնական մեղրի ծավալը հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է շուրջ 2,3 անգամ և կազմել 6,2 տոննա: Արտահանված մեղրի մաքսային ընդհանուր արժեքը կազմել է 93 հազար 400 դոլար: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին մեր երկրից արտահանվել է 2,7 տոննա մեղր՝ 23 հազար 900 դոլար մաքսային ընդհանուր արժեքով: Ընթացիկ տարվա ինն ամիսներին մեր երկրից մեղրն արտահանվել է Չինաստան (3 տոննա), ԱՄՆ (2 տոննա) և Ռուսաստան (1,2 տոննա):