Շիրակի ԳԱՄԿ-ի մասնագետ Ն. Մկրտչյանի տեղեկացմամբ, Ամասիայի տարածաշրջանի Ողջի համայնքի տնտեսություններում արդեն սկսվել և ընթանում է կարտոֆիլի բերքահավաքը:
Միջին բերքատվությունը 1հ-ից կազմում է 350ց բերք: Առանձինֆերմերային և սերմնաբուծական տնտեսություններում սպասվում է ավելի բարձր բերք:
Ողջի համայնքում կարտոֆիլի ցանքերը կազմում են 20հ տարածք:
Բերքահավաքը կշարունակվի հոկտեմբերի 15-ը:
Կարտոֆիլի մեծածախ գինը Գյումրու շուկայում այժմ 70-90 դրամ է:
Խորհրդատվություն>>
Կարտոֆիլի մշակության տեխնոլոգիան
Կարտոֆիլի սորտեր
Կարտոֆիլի վիրուսային հիվանդություններ
Կարտոֆիլի հիվանդությունները և պայքարի միջոցառումները
Կարտոֆիլի պալարների երկարատև պահպանումը
www.shirak.agro.am