Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

» Արխիվ

» Որոնում

Главная » 2012 » Սեպտեմբեր » 1 » Շիրակի մարզում մեկնարկել է ՌԴ-ից ներկրված աշնանացան ցորենի էլիտար սերմնացուի բաշխման գործընթացը
12:12 PM
Շիրակի մարզում մեկնարկել է ՌԴ-ից ներկրված աշնանացան ցորենի էլիտար սերմնացուի բաշխման գործընթացը

Շիրակի մարզում մեկնարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմնաբուծության եւ սերմնարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում  Ռուսաստանի Դաշնությունից ներկրված աշնանացան ցորենի էլիտար սերմնացուի բաշխման գործընթացը: Այս անգամ մարզ է ներկրվել 120 տոննա սերմնացու: Մարզի` ծրագրում ընդգրկված բարձրադիր համայնքներին արդեն ամբողջությամբ տրամադրվել է նախատեսված քանակը:

Ինչպես  տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը` ծրագրում ընդգրկված է 42 շահառու ութ համայնքից: Յուրաքանչյուր շահառուի 1 հեկտարի տրամադրվում է 300 կիլոգրամ սերմնացու: Այս անգամ մարզ է ներկրվել հացահատիկի սերմացուի միայն «Կրասնոդար 99» տեսակը: «Սա բարձր որակի, փորձարկում անցած տեսակ է եւ լավ է հարմարվում Շիրակի պայմաններին: Այս տեսակը անցած տարի եւս ներկրվել էր մարզ, բայց քիչ քանակությամբ»,-նշեց Մ. Մանուկյանը:

Ի դեպ` այն տնտեսությունները, որոնք անցած տարի ընդգրկել էին ծրագրում եւ ցանկություն են հայտնել այս տարի եւս դառնալ շահառու, կօգտվեն սերմացուից` միայն մինչ այդ ստացած ծավալների վերադարձելիությունն ապահովվելու դեպքում: 
                Որպես պայման` բարձր բերքատվություն ապահովելու համար սերմացուն տրամադրվում է այն ֆերմերային տնտեսություններին, որոնք նախորդ տարի այդ հողատարածքներում հացազգի չեն մշակել: Բացի այդ` սերմացուն տրամադրվում է 7 եւ ավելի հեկտար ունեցող տնտեսություններին:

Խորհրդատվություն ՌԴ Հայաստան ներկրված ցորենի սորտերի նկարագրությունը>>



Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 520 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page