Հայաստանի կառավարությունը «Լուսակերտ բիոգազ փլանթե ընկերության կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել է մինչև 2012 թ. հոկտեմբերի 1-ը: Գործադիրի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ ընկերության գործունեությունն ունի բնապահպանական կարևոր նշանակություն: «Այն վերամշակում է «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկաե ՍՊԸ արտադրական թափոնը` հեղուկ թռչնաղբը, և ստանում կենսագազ, որից էլ` էլեկտրաէներգիաե,- ասաց նախարարը:
Գործունեության չորս տարվա ընթացքում ձեռնարկությունն արդեն կրճատել է ավելի քան 37 հազար տոննա CO2: