Հայաստանի կառավարությունը «Լուսակերտ բիոգազ փլանթ» ընկերության կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում»
մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել է մինչև 2012 թ. հոկտեմբերի 1-ը:
Գործադիրի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ
ընկերության գործունեությունն ունի բնապահպանական կարևոր նշանակություն:
«Այն վերամշակում է «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ արտադրական թափոնը` հեղուկ թռչնաղբը, և ստանում կենսագազ, որից էլ` էլեկտրաէներգիա»,- ասաց նախարարը:
Գործունեության չորս տարվա ընթացքում ձեռնարկությունն արդեն կրճատել է ավելի քան 37 հազար տոննա CO2: