Ապրիլի 8-ին Հայ առաքելական եկեղեցին նշելու է Ս. Զատիկը` Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի արյունը, որն ըստ եկեղեցու` թափվեց մարդկության փրկության համար:
Զատկին ձու ներկելու եւ «կռվացնելու» սովորույթը այնքան է արմատացել հայ հասարակության շրջանում, որ դադարել է զուտ կրոնական բնույթ ունենալ: Ի դեպ` կաթոլիկները կոպտություն են համարում ներկած ձուն կռվացնել-կոտրելը, սակայն հայ մանուկներին դրանից հեռու պահելը գործնականում անհնար է: Զատկի նախօրեին ձվի ու կանաչեղենի պահանջարկն այնքան է մեծանում, որ երբեմն շուկայում դեֆիցիտ է առաջանում: Քանի որ ձվի շուկայում կան գերիշխող դիրք գրավողներ, չի բացառվում նաեւ գերիշխող դիրքի չարաշահում` արհեստական դեֆիցիտի ստեղծում ու գների բարձրացում: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում որպես գերիշխող դիրք գրավողներ գրանցված են 4 թռչնաֆաբրիկաներ, որոնց բաժին է ընկնում ձվի շուկայի մոտ 86 %-ը: Դրանք են` «Արաքս թռչնաֆաբրիկանե, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան», «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկանե, «Արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան»:
|