Բոլորովին վերջերս լրատվամիջոցներում աչքովս ընկավ բավական հետաքրքիր մի միջոցառում։ Բնապահպան ակտիվիստները մեղրի ու հատապտուղների աճուրդ էին կազմակերպել։ «Փրկենք Թեղուտ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները Թեղուտից բերել են Թեղուտի մեղրը և առանց միջնորդավճարների վաճառում էին Երևանում:
«Մեղրի և հատապտուղների փառատոն» կոչվող այս միջոցառումը, ինչ խոսք, բավական գեղեցիկ էր։ Սակայն դա հենց այնպես, ուրախ ժամանց չէր։ Բնապահպանները, պարզվում է, ՀՀ տնտեսության և մասնավորապես, արտահանման փոփոխությունների սեփական մոդելն են մշակել։ Նրանք համոզված են, որ բնության բարիքներով ու հատկապես մեղրով հնարավոր է փոխարինել պղինձն ու երկաթը, որոնք ՀՀ արտահանման ողնաշարն են։ Ինչպես նշել էին կազմակերպիչները՝ սա այլընտրանքային բիզնես զարգացնելու առաջին նախադրյալն է:
Ո՞րն է այս լավատեսության հիմքը։ Նշվում է, որ Հայաստանում մեղվաբուծության զարգացման համար կան բավական լավ նախադրյալներ, և դա հիմնականում պայմանավորված է Հայաստանում արտադրվող մեղրի համային ու որակական բացառիկ հատկանիշն
...
կարդալ ավելին »