Главная » 2012»Մայիս»26 » Դեսպան Սեյրանյանը հանդիպեց Չեխիայի գյուղատնտեսության նախարարի հետ
6:07 PM
Դեսպան Սեյրանյանը հանդիպեց Չեխիայի գյուղատնտեսության նախարարի հետ
Մայիսի 25-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել ՉՀ գյուղատնտեսության նախարար Պետր Բենդլի (Petr Bendl) հետ, հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է փոխգործակցության տարբեր ուղղություններով արդյունավետ գործընկերության իրավական հիմք ստեղծելու, ինչպես նաև՝ կողմերի առաջատար փորձն օգտագործելու կարևորությունը:
Նախարար Բենդլը ներկայացրեց Չեխիայի գյուղատնտեսության հետհամայնավարական զարգացման ուղին` նշելով, որ դրա մակարդակն այժմ լիովին համապատսախանում է Եվրամիության չափանիշներին: Թեպետ երկրի գյուղատնտեսությունն ինտեգրված է ԵՄ համակարգում, Չեխիայի Հանրապետությունը մեծապես կարևորում է երկկողմ հարաբերությունները և առևտուրը նախկին ԽՍՀՄ պետությունների հետ:
Հանդիպմանն երկուստեք պատրաստակամություն հայտնվեց համապատասխան քայլեր ձեռնարկել գյուղարտադրանքի փոխադարձ առևտրի հնարավոր սահմանափակումների վերացման ուղղությամբ: