Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
աշխատանքային այցով Շիրակի մարզում էր:Վարչապետին ուղեկցողների թվում էին
նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գ.Բաղյանն ու տեղակալ
Ս՚.Գալստյանը: Վարչապետն այցելեց «Գյումրու սելեկցոն կայան»-ի
ենթակայության տակ գտնվող ցորենի ցանքատարածություններ, ծանոթացավ
Ռուսաստանից ներկրված Բեզոստայա-1 ցորենի բերքին: Վարչապետը
Գյումրու սելեկցիոն կայանում խորհրդակցոթյուն հրավիրեց, որին մասնակցում
էին մարզպետներն ու կառավարության որոշ անդամներ: Խորհրդակցության ժամանակ
քննարկման առարկա էր երեք հիմնական հարց. Սելեկցիոն կայանի զարգացման
խնդիրները, կայանի աշխատանքների ընթացքն ու արդյունքները, այս տարվա
ցորենի, գարու ու մի շարք մշակաբույսերի պահանջարկի խնդիրն ու տեղական
պարարտանյութի արտադրության ու պաշարների համալրման հարցը:
Խորհրդակցությունից հետ Գյումրու սելեկցիոն կայանի տնօրեն Ռուբիկ
Կարախանյանը վստահեցրեց, որ վարչապետը հանձնարարել է պարարտանյութեր ձեռք
բերել, լուծել դիզվառելիքի սուբսիդավորման հարցերը: Սելեկցիոն կայանի
բերքատվությունը նա գերազանց գնահատեց. գարու բերքատվությունը կազմում է
միջինը 42-43ց, 54-55 ց էլ կազմում է ցորենի միջին բերքատվությունը:
Նրանք այսուհետ աշխատելու են միջազգային սելեկցիոն կենտրոնների հետ,
տարբեր կենտրոններից տարեկան մի շարք փորձանմուշներ են վերցնում,
լավագույնների հետ՝ իրականացվում են տրամախաչումներ, անհրաժեշտության
դեպքում՝ դրանք օգտագործում: Սելեկցիոն կայանում ցանված էլիտար սերմացուից
մասնագետները սպասում են մոտ 50ց բերք:
minagro.am
|