2012թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է
0.4% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)
գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.8%-ով: Ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնաճ, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ազգային
վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ 2012թ.
հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3%,
ինչը գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը 0.27 տոկոսային
կետով (0.03% նվազում):
2012թ. օգոստոսին 2011թ. օգոստոսի համեմատ
սպառողական գները բարձրացել են 2.5%-ով, այդ թվում, պարենային ապրանքներինը
(ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`2.1%-ով, ոչ պարենային
ապրանքներինը`4.7%-ով, ծառայությունների սակագներինը`2.2%-ով, իսկ
հունվար-օգոստոսին 2011թ. հունվար-օգոստոսի համեմատ` համապատասխանաբար
2.2%, 1.9, 4.0 և 2.1%:
Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում
2012թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է սպառողական գների 0.6-0.1%
նվազում (գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաքում), իսկ
մյուս 2 քաղաքներում`0.1-0.3% գնաճ: 1in.am
|