ՀՀ կառավարությունը որոշել է պետական աջակցության ծրագրով երկրի հողօգտագործողներին մատչելի գնով տրամադրելու համար ներմուծված ազոտական պարարտանյութի բեռնման և համայնքներ փոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով 2012 թ. առաջին եռամսյակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 163 մլն դրամ։ Նախատեսված է պարարտանյութն ըստ մարզերի բաշխել հաշվի առնելով վերջին երեք տարում կատարված ցանքի և մշակվող բազմամյա տնկարկների տարածության միջին ցուցանիշը։ Կառավարության մշակած սուբսիդավորման մեխանիզմի շնորհիվ ներկայիս 8 հազար դրամի փոխարեն մեկ պարկ ազոտական պարարտանյութը հողօգտագործողներին կվաճառվի 6 հազար դրամով։ Հաջորդ որոշմամբ հաստատվել է երկրի հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման պետական ծրագիրը, որի իրականացման համար 2012 թ. առաջին եռամսյակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կհատկացվի 1 մլրդ 327 մլն 914 հազար դրամ։ Այդ գումարը որպես սուբսիդիա պայմանագրայի
... կարդալ ավելին »