Հայաստանից 2011 թ. արտահանվել է 18.1 տոննա մեղր` 111 հազ. դոլար ընդհանուր մաքսային արժեքով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: 2010 թ. համեմատ մեղրի արտահանումն ավելացել է գրեթե 2 անգամ (անցյալ տարի արտահանվել էր մոտ 9.8 տոննա):
Սակայն արտահանվող մեղրի մաքսային արժեքը 2010 թ. համեմատ նվազել է: Այսպես` 1 կգ մեղրի արտահանման մաքսային արժեքը կազմել է 6.1 դոլար (մոտ 2300 դրամ)` 2010 թ. 8.3 դոլարի (մոտ 3100 դրամ) համեմատ:
Արտահանման աճին զուգահեռ` ավելացել են նաեւ ներմուծվող մեղրի ծավալները: 2011 թ. Հայաստանը ներմուծել է 2.4 տոննա մեղր` նախորդ տարվա 1.7 տոննայի համեմատ: Մեղրը 2011 թ. ներմուծվել է 1 կգ-ը 9.6 դոլարով (մոտ 3500 դրամ), նախորդ տարվա 8.5 դոլարի (մոտ 3100 դրամ) համեմատ:
Հայկական մեղրը հիմնականում արտահանվում է Եվրամիության երկրներ:
Նշենք, որ մեղրի համաշխարհային շրջանառությունը գնահատվում է տարեկան մոտ 1 մլրդ դոլար: Աշխարհում արտադրվում է տ
...
կարդալ ավելին »