Ինչպես մեզ հաղորդեց Վարդաքարի համայնքապետ Գ. Ավետիսյանը մարտ ամսից կսկսվի համայնքում լուսավորման նոր ցանցի կառուցումը: Ցանցի կառուցումով կլուծվի նաև հինավուրց եկեղեցու լուսավորման հարցը: Լուսավորման ցանցի կառուցման համար համայնքի բյուջեից կտրամադրվի 1.4մլն դրամ:
Ասիական զարգացման բանկի կողմից մինչև 2013 թվականը ամբողջովին կավարտվի գյուղի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքները:
Նշենք, որ ջրագիծը ընդգրկելու է նաև Արթիկի տարածաշրջանի հինգ համայնքներ: