Շիրակի մարզի գյուղական համայնքներում բնակարանաշինությունը կմեկնարկի հունիսից: Այս մասին մայիսի 24-ին Գյումրիում նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Խոսքը վերաբերում է անհատական բնակարանային շինարարությանը: ՀՀ քաղաքաշինության նախարարությունն արդեն ավարտել է գյուղական համայնքերից ստացված անօթեւան ընտանիքների փաստաթղթերի ուսումնասիրությունը: «Այս ծրագրի իրականացման համար որեւէ գումարային խնդիր չկա: Պահուստային ֆոնդից հատկացվել է անհրաժեշտ գումարը»,-նշեց նախարարը: ՀՀ կառավարության կողմից գյուղական համայնքներում անօթեւանության խնդրի լուծման ծրագրի տեսակը կախված կլինի անօթեւան ընտանքիների թվից. եթե տվյալ համայնքն ունի 10 եւ ավելի անօթեւան, ապա այդ համայնքում սպասվում է շինարարական ծրագիր, իսկ եթե անօթեւանների թիվը պակաս է 10-ից՝ խնդիրը կլուծվի «Բնակարանի գնման վկայագիր» ծրագրի շրջանակներում: Մարզում հաշվառված է նմանատիպ 20 համայնք՝ 42 ընտանիքով: Մարզի թվով 12 համայնք ունի 10 եւ ավելի անօթեւան, այդ թվում նաեւ Ախուրյանը, որտ
... կարդալ ավելին »
ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր Տարածքային կառավարման նախարարությունում տեղի ունեցավ խոհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետներ, ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ եւ Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ:
Քննարկվեցին անխափան ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր: Հաշվի առնելով, որ տարին սակավաջուր է, Ա. Գեւորգյանը ՋՕԸ ղեկավարներին առաջին հերթին հորդորեց առավելագույնս կազմակերպված ջրամատակարարում իրականացնել եւ գյուղացիական տնտեսություններին ջուրը խնայողաբար մատակարարել ` միաժամանակ բավարարելով պահանջարկը: "Ցանկանում եմ վստահեցնել, որ թե կառավարության պատասխանատուները, թե ՋՕԸ ղեկավարներն ամեն ինչ կանեն` գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ քանակությամբ ջուր մատակարարելու համար: Ջրամատակարարումը պետք է իրականացվի առավելագույնս կազմակերպված",- ընդգծեց Ա. Գեւորգյանը` չբացառելով, որ կարող են նաեւ ռեժիմային փոփոխություններ լինել եւ որոշ հ
... կարդալ ավելին »