Ծիրանի արտահանման գործընթացի նախաշեմին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել հանրապետությունից թարմ պտուղ-բաջարեղեն արտահանող իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացուցիչներին: <<Անցյալ տարի շատ լավ կազմակերպվեց արտահանման գործընթացը, ինչը նպաստեց ինչպես մեր տնտեսության առաջընթացին, այնպես էլ տեղերից ստացվող դժգոհությունների նվազմանը: Պետությունը խրախուսում է արտահանումը, հատկապես միջազգային շուկայում հետաքրքրություն ներկայացնող ապրանքների դեպքում, ինչպիսին ծիրանն է: Բոլոր պայմանները ստեղծված են արտահանման հետ կապված խոչընդոտները բացառելու, գործընթացի մատչելիությունն ապահովելու համար, հարկային դաշտն ազատ է: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ծիրանի ու առհասարակ պտուղ – բանջարեղենի արտահանումն իրականացվի ժամանակին ու անկորուստ: Հետևողական աշխատանքների շնորհի
... կարդալ ավելին »
«Հայջրմուղկոյուղի» ընկերությունը մինչեւ 2012 թվականի ավարտը հանրապետության տարածքում բարձր որակի նոր ջրաչափեր է տեղադրելու: Հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն եւ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենը: «Այս տարի միայն 20 հազար ջրաչափ կտեղադրենք համայնքներում, իսկ 2013 թվականին աշխատանքները կավարտենք ամբողջ հանրապետության տարածքում»,- ասաց Լորենը: Ընկերության 2012 թվականի նպատակներից է հավաքագրման ցուցանիշի 5 տոկոս աճի ապահովումը, կորուստների նվազեցումը մինչեւ 83 տոկոս եւ ջրի որակի ապահովումը` պետական սանիտարական նորմերին համապատասխան: