Վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգ նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին `ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին: Անդրադառնալով կառավարությունում նոր նախարարների նշանակման հարցին `վարչապետը մասնավորապես նշել է. «Տեղյակ եք, որ Ազգային Ժողովի ընտրություններից հետո ՀՀ սահմանադրության 74 - րդ հոդվածի համապատասխան ձեւավորվում է նոր կառավարություն, որն Ազգային Ժողովին է ներկայացնում իր ծրագիրը: Ընտրությունների արդյունքում տեղի են ունեցել փոփոխություններ: Մասնավորապես, մենք ձեւավորում ենք նոր կառավարություն նոր ֆորմատով: Այդ տրամաբանության ներքո էլ երկու կոալիցիոն կուսակցություններն ըստ ստորագրված կոալիցիո
... կարդալ ավելին »
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, նշանակել է ՀՀ կառավարության անդամներին:
Մասնավորապես, Հանրապետության ղեկավարի հրամանագրերով Սերգո Կարապետյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար, Տիգրան Դավթյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար, Վաչե Գաբրիելյանը՝ ՀՀ ֆինանսների նախարար, Գագիկ Բեգլարյանը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, Արտեմ Ասատրյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Դերենիկ Դումանյանը՝ ՀՀ առողջապահության նախարար, Հրայր Թովմասյանը՝ ՀՀ արդարադատության նախարար, Արամ Հարությունյանը՝ ՀՀ բնապահպանության նախարար, Արմեն Մովսիսյանը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Արմեն Աշոտյանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար, Հասմիկ Պողոսյանը՝ ՀՀ մշակույթի նախարար, Հրաչյ
... կարդալ ավելին »