Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) Ծաղկաձորի իր կենտրոնում նախաձեռնել է ամառային ճամբար Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների համար։ Հունիսի 15-ին Ծաղկաձոր է մեկնում 9 սահմանամերձ (Չինարի, Բերքաբեր, Բերդավան, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես և այլն) գյուղի 9-11-րդ դասարանների շուրջ 100 աշակերտ։ Ծաղկաձորում պատանիները ոչ միայն կանցկացնեն իրենց հանգիստը, այլև կմասնակցեն առաջին բուժօգնության դասընթացների, նրանց հետ զրույցներ կանցկացնեն հոգեբանները, կլինեն ռազմահայրենասիրական քննարկումներ, կուսուցանվեն ազգային երգեր և պարեր։
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ 2013-2015 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը թելադրված է առաջիկա տարվա պետբյուջեի նախագծի մշակման պատշաճ ծրագրային հիմք ստեղծելու անհրաժեշտությամբ։ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին հանձնարարվել է ծրագիրը լրացնել կառավարության պարտքի կառավարման 2013-2015 թթ. ռազմավարական ծրագիրը պարունակող գլխով, անհրաժեշտության դեպքում կատարել ճշտումներ և մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ։

Կարտոֆիլի բերքն այս տարի 2011 թվականի համեմատ 5 հազար տոննայով ավելի կլինի: Հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսմամբ հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Գեւորգ Հարությունյանը:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը քայլեր է ձեռնարկում այս ոլորտում ապահովագրական համակարգի մշակման ու ներդրման ուղղությամբ, բայց թե այն ե՞րբ կգործի, դեռ հայտնի չէ:Հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց Գյուղնախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Գեւորգ Հարությունյանը: «Սա դյուրին աշխատանք չէ, համակարգը պետք է ձեռնտու լինի եւ գյուղացուն, եւ ապահովագրական ընկերությանը»,- ասաց Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայում միջազգային փորձն ուսումնասիրելու աշխատանքներ են տարվում:

Հայաստանում ժամանակակից այգեգործության ներդրման, թարմ մրգի և ընկուզեղենի արտահանման, հայկական մրգի համբավն ու բարի անունը տարածաշրջանային և միջազգային շուկայում ներկայացնելու նպատակով կառավարությունը 2011 թ. նոյեմբերին ստեղծել էր «Հայկական միրգե ԲԲԸ։ Այժմ որոշում է ընդունվել ընկերությանը հանձնել համապատասխան տարածք և հող` իբրև նախորդ որոշմամբ սահմանված ներդրումների ապահովում։ «Սա կարևոր ծրագիր է, որից մենք լուրջ արդյունքներ ենք ակնկալում հայկական այգիների արտադրողականության աճի առումով, որովհետև առաջին անգամ ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվելու, որ մեկ հեկտարից ավելի շատ պտուղ կարողանանք ստանալ։ Այնպես որ, այս փորձը պետք է տարածենք գյուղատնտեսական բոլոր ոլորտներումե, - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մեկ այլ որոշմամբ «Հայաստանի պետական ագրարային համալսարան... կարդալ ավելին »