Главная » 2012»Հունիս»15 » Ամառային ճամբար` սահմանամերձ գյուղերի երեխաների համար
2:27 PM
Ամառային ճամբար` սահմանամերձ գյուղերի երեխաների համար
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) Ծաղկաձորի իր կենտրոնում նախաձեռնել է ամառային ճամբար Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների համար։ Հունիսի 15-ին Ծաղկաձոր է մեկնում 9 սահմանամերձ (Չինարի, Բերքաբեր, Բերդավան, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես և այլն) գյուղի 9-11-րդ դասարանների շուրջ 100 աշակերտ։ Ծաղկաձորում պատանիները ոչ միայն կանցկացնեն իրենց հանգիստը, այլև կմասնակցեն առաջին բուժօգնության դասընթացների, նրանց հետ զրույցներ կանցկացնեն հոգեբանները, կլինեն ռազմահայրենասիրական քննարկումներ, կուսուցանվեն ազգային երգեր և պարեր։ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կարևորում է այս ծրագիրը։ Այսպիսով մեր զորակցությունն ենք հայտնում սահմանամերձ գյուղերի բնակչությանը։ Նրանք պետք է վստահ լինեն, որ քաղաքաբնակ երիտասարդներն իրենց կողքին են և մտահոգ իրենց խնդիրներովե,- ասում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։ ՀԵՀ-ի կողմից իրականացվող այս ծրագիրը շարունակական է. հետագայում կընդգրկվեն նաև այլ գյուղերի և այլ տարիքային խմբերի պատանիներ։ Նման ծրագիր կանցկացվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ գյուղերի երեխաների համար։ Հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: