Главная » 2012»Հունիս»7 » Արդեն արտահանվել է 1,690 տ պտուղ-բանջարեղեն. գյուղատնտեսության փոխնախարար
5:25 PM
Արդեն արտահանվել է 1,690 տ պտուղ-բանջարեղեն. գյուղատնտեսության փոխնախարար
Գյուղատնտեսության նախարարության օպերատիվ տվյալներով՝ հունիսի 5-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է 1,690 տ պտուղ-բանջարեղեն, այդ թվում՝ 848 տ խաղող, 14 տ խնձոր, 80 տ կեռաս, 7.3 տ վարունգ, 14 տ լոլիկ, 9.15 տ պղպեղ, 65 տ գազար, 225 տ կաղամբ, 56.3 տ սունկ, 344 տ կանաչի, 25 տ կարտոֆիլ:
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ արտահանումների մոտ 10 %-ն իրականացվել է ինքնաթիռով, 90 %-ը՝ ավտոտրանսպորտով: Արտահանումները կատարվել են դեպի Ռուսաստան, Վրաստան, ԱՄԷ:
«Ծիրանի մասին տեղեկություն դեռ չկա, վաղը կներկայացնեն: Անցած տարվա համեմատականով նույն օրվա դրությամբ արտահանվել է 1,483 տ, այսինքն բավականին աճ կա»,- ասաց Ռ. Մակարյանը: