Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ամբողջ աշխարհում հատկապես ինչպես են բնաջնջվել միլիոնավոր մեղրատու մեղուների ամբողջ գաղութներ:
Varroa տիզը, որը համարվում Է մեղուների ամենավտանգավոր թշնամին, մահացու վիրուս Է տարածում միջատների արյան մեջ ուղղակի ներարկման միջոցով:
Թե դա կոնկրետ ինչ վիրուս Է, առայժմ հայտնի չԷ: Հայտնի Է, որ դա այն վիրուսի մանրԷահիմքերից մեկն Է, որն ախտահարում Է մեղուների թեւերը:
Հայտնագործությունը կատարել են Հավայիում աշխատող հետազոտողները: Այնտեղ վիրուսը հայտնվել Է միայն հինգ տարի առաջ: Դա նրանց թույլ Է տվել համաճարակին հետեւել վարակման սկզբից:
Վիրուսն ինքն անբուժելի Է, սակայն հայտնագործության շնորհիվ կարելի Է ստուգել փեթակները եւ ոչնչացնել միայն այն փեթակները, որոնք ախտահարված են: