Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը քայլեր է ձեռնարկում այս ոլորտում ապահովագրական համակարգի մշակման ու ներդրման ուղղությամբ, բայց թե այն ե՞րբ կգործի, դեռ հայտնի չէ:Հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց Գյուղնախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Գեւորգ Հարությունյանը: «Սա դյուրին աշխատանք չէ, համակարգը պետք է ձեռնտու լինի եւ գյուղացուն, եւ ապահովագրական ընկերությանը»,- ասաց Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայում միջազգային փորձն ուսումնասիրելու աշխատանքներ են տարվում:
|