«Հայջրմուղկոյուղի» ընկերությունը մինչեւ 2012 թվականի ավարտը հանրապետության տարածքում բարձր որակի նոր ջրաչափեր է տեղադրելու: Հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն եւ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենը: «Այս տարի միայն 20 հազար ջրաչափ կտեղադրենք համայնքներում, իսկ 2013 թվականին աշխատանքները կավարտենք ամբողջ հանրապետության տարածքում»,- ասաց Լորենը: Ընկերության 2012 թվականի նպատակներից է հավաքագրման ցուցանիշի 5 տոկոս աճի ապահովումը, կորուստների նվազեցումը մինչեւ 83 տոկոս եւ ջրի որակի ապահովումը` պետական սանիտարական նորմերին համապատասխան: