Главная » 2012»Հունիս»14 » Հաստատվեց 2013-2015 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
10:24 AM
Հաստատվեց 2013-2015 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ 2013-2015 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը թելադրված է առաջիկա տարվա պետբյուջեի նախագծի մշակման պատշաճ ծրագրային հիմք ստեղծելու անհրաժեշտությամբ։ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին հանձնարարվել է ծրագիրը լրացնել կառավարության պարտքի կառավարման 2013-2015 թթ. ռազմավարական ծրագիրը պարունակող գլխով, անհրաժեշտության դեպքում կատարել ճշտումներ և մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ։
«Սա արդյունք է բավական երկարատև գործընթացի: Յուրաքանչյուր նախարարության հետ տեղի է ունենում մանրակրկիտ քննարկում, և օրենքով նախատեսված վերջնաժամկետին` մինչև հուլիս, կավարտենք»,- ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը` հավելելով, որ ծախսային ծրագրի հաստատումից հետո կսկսեն աշխատել 2013 թ. բյուջեի վրա: