Հայաստանի կառավարությունն այսօր` հուլիսի 19-ին «Արմենիա վայն» ընկերությանը ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում տրամադրեց` շամպայնի (փրփրուն գինիների) արտադրություն կազմակերպելու համար: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղեկացման` ընկերությունը կատարել է 6 մլրդ դրամի ներդրումներ, ստեղծվել է 120 նոր աշխատատեղ` ամսական 127 հազ. դրամ աշխատավարձով:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս արտադրությունը հատկապես կարեւորություն ձեռք կբերի արտահանման պարագայում:
Նշենք, որ Հայաստանում արդեն իսկ առկա է շամպայնի արտադրություն` «Երեւանի շամպայն-գինիների գործարան» ընկերության կողմից: Ըստ պաշտոնական վիճակագրության` շամպայնի արտադրությունը 2012 թ. հունվար-մաիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կիսով չափ կրճատվել է` կազմելով մոտ 30 հազ. լիտր: