Այսօր ՀՀ պետական դրոշի օրն է: Հայաստանի Հանրապետության պետական դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն (երեք հավասար շերտերով): Դրոշի լայնության եւ երկարության հարաբերությունն է՝ 1:2: Հայաստանի 1-ին Հանրապետության (1918-1920 թթ.) եռագույն դրոշը ճիշտ նույն գույներով` կարմիր, կապույտ եւ ծիրանագույն, հորիզոնական երեք երիզներից, դարձել է 3-րդ հանրապետության դրոշը եւս: Հայաստանի Սահմանադրության համաձայն, Հայաստանի դրոշի` եռագույնի երեք գույներից կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի պայքարը գոյության, քրիստոնեական հավատի, Հայաստանի ազատության ու անկախության համար: Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի ձգտումը ապրել խաղաղ երկնքի տակ, իսկ նանջագույնը` հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը:
|