Կարտոֆիլի բերքն այս տարի 2011 թվականի համեմատ 5 հազար տոննայով ավելի կլինի: Հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսմամբ հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Գեւորգ Հարությունյանը:
2012 թվականին 19 հազար 500 հեկտարի վրա ցանվել է գարնանացան կարտոֆիլ: Նա հավաստիացրեց, որ պտղատու ծառերի բերքն էլ նախորդ տարվա ցուցանիշին չի զիջի:
Ինչ վերաբերում է լուրերին, թե մի շարք մարզերում ծիրանենիներն ու դեղձենիները սնկային հիվանդությամբ են վարակվել, Հարությունյանը հանգստացրեց` պարզաբանելով, որ դա ընդամենը ծակոտկեն բծավորություն է, ու գյուղացին շատ լավ է տիրապետում դրա դեմ պայքարելու միջոցին: