ՀՀ կառավարությունը շարունակելու է փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրել ֆինանսական և տեխնիկական օժանդակություն։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Չի կարող լինել մրցունակ տնտեսություն և մրցունակ պետություն, որի մեջ երաշխավորված չէ փոքր և միջին բիզնեսի էական դերակատարությունը։ Փոքր և միջին բիզնեսի համար ձևավորվելու է պարզեցված հարկային դաշտ»,- ընդգծեց կառավարության ղեկավարը։
Տիգրան Սարգսյանի ներկայացմամբ՝ կառավարությունն առաջին անգամ նպատակաուղղված տեխնիկական և ֆինանսական օժանդակություն է տրամադրելու սկսնակ փոքր և միջին բիզնեսին։
«Խոշոր առևտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչների սահմանմամբ պաշտպանելու ենք փոքր և միջին բիզնեսի շահերը»,- նշեց վարչապետը։
Բացի այդ, կառավարությունն իրականացնելու է տարածքային անհամաչափ զարգացման հաղթահարմանն ուղղված միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ օգտագործել մեր երկրի պոտենցիալը: